Երեկվա «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին միացել են նաև դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ու դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը։

Загрузка...

Սոֆյա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նշեց. «Իմ այստեղ գտնվելը PR չէ, ուզում եմ իմ բոլոր ընկերներին, հարազատներին, գործընկերներին կոչ անել, որ գալ այստեղ։  Նրանք ովքեր հանրային են, իրենց ներկայությամբ գան էստեղ, ապահովեն մարդկանց քանակ, սա իսկապես կարևոր է, թե որքան մարդ կմասնակցի այս ամենին, ամեն մեկը գալով կվոգևորի մյուսին։ Միացեք մեզ»։

Աշոտ Տեր-Մաթևոսյանն էլ իր հերթին ասաց.

«Ինձ շատ է ոգևորում, որ ժողովուրդը երկար խաբված լինելուց հետո ոտքի կանգնեց, նրանց ոգին անկոտրում է, տա Աստված այս շարժումը չհիասթափեցնի, միացեք բոլորդ»։

Загрузка...