tert.am

Загрузка...

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ մի խումբ դպրոցականներ արգելափակված են մնացել կինոդահլիճում: Խուճապահար երեխաները սկսել են զանգահարել հարազատներին ու հրաժեշտ տալ նրանց, նշում է kp.ru-ն:

«Հրդեհի սկսվելուց հետո կինոթատրոնից ինձ զանգահարեց քրոջս աղջիկը: Նա պատմում էր, որ ամեն ինչ այրվում է, դռները փակ են: Նա ասում էր, որ չի կարողանում շնչել, դուրս գալ: «Մայրիկիս փոխանցիր, որ ես իրեն սիրում էի: Բոլորին փոխանցիր, որ ես իրենց սիրում էի»,-պատմել է կինը:

Загрузка...