Կեմերովոյի առեւտրի կենտրոնում սարսափելի հրդեհի ժամանակ մահացել է 12-ամյա Վիկա Պոչանկինան,ում մայրն ազգությամբ հայ է: Հրդեհի ժամանակ երեխան հասցրել է զանգել իր մորաքրոջը՝ Եվգենիա Հովհաննիսյանին:

Загрузка...

«Նա ասաց, որ այրվում է ամեն ինչ, կինոթատրոնի դռները փակ են: «Ես չեմ կարողանում դուրս գալ, չեմ կարողանում շնչել: Ես նրան ասում եմ. «Վիկա, հանիր բոլորը, հագուստիդ տակից շնչիր», իսկ նա ասում է  «Փոխանցիր մայրիկին, որ ես շատ եմ նրան սիրում: Բոլորին փոխանցիր, որ ես նրանց սիրում եմ»,- պատմել է կինը` նշելով, որ դևրանից հետո զանգն անջատվել է:

Վիկտորյայից ու նրա 7 համադասարանցիներից տեղեկություններ չկան: Մոխրակույտերի մեջ չեն կարողանում տարբերակել ու գտնել նրանց 8-ի մարմինները:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Զոհերի թիվը գնալով ավելանում է, նրանց թվում երեխաներ կան:

Загрузка...