Загрузка...

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «ԻՄԵՔՍ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և ավտոմեքենայի մեջ արգելափակված քաղաքացի կա:

Պարզվել է, որ Nissan Tiida մակնիշի 35 NC 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Քրիստ Մ.-ն, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno» QQ 737 Q համարանիշի բեռնատարին: Մինչ փրկարարների ժամանումը ,վիրավորին տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ հետո արդեն փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, այնուհետև՝ ճոպան, նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Загрузка...